2023 հունվար ամսվա ճամբարի ութերորդ օր — 18,01,2023

Այսօր մեր օրը շատ լավ անցավ։ Սկսեցինք խնդիրներ լուծելով։

Մենք լուծում էինք Դեկտեմբեր ամսվա «Առաջարկում են սովորողները» ֆլեշմոբը։ Ահա այդ ֆլեշմոբը:

Այս ֆլեշմոբը կատարելուց հետո մեզնից մի մասը գնացին ամբողջ միջին դպրոցով հայտարարել, որ այս շաբաթվա հինգշաբթի օրը լինելու է մաթեմատիկայի մրցույթ: Եթե հաղթենք այդ մրցույթ, կստանանք անվճար տոմս դեպի Արատես(Վայոց ձորի մարզ)։ Իսկ մինչև ուրիշները հայտարարում էին, մենք սեղանի խաղեր էին խաղում։

Նախավերջին դասին մենք այսպիսի խաղ խաղացինք։ Մենք գրում ենք տարբեր փորձություններ, վարժություններ և գցում ամանի մեջ։ Հետո ինչ որ մեկ պետք է հանի ինչ որ գրություն, կարդա վրային և կատարի գրած փորձությունը։

Հետո մենք գնացինք մարմնակրթության և հետո տուն։ Եվ այդպիսով էլ ավարտվեց մեր օրը։

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.