2023 հունվար ամսվա ճամբարի յոթերորդ օր — Փողի թանգարան

Այսօր մենք գնացել էինք ճամփորդության ՀՀ կենտրոնական բանկ։

Սկզբում եկանք դպրոց, նստեցինք ավտոբուս և գնացինք դրամի թանգարան (Կենտրոնական բանկ): Այնտեղ մենք սկսեցինք քննարկել մարդկությանը հայտնի առաջին աշխատավարձը ։ Շատ վաղ ժամանակներում մարդիկ որպես աշխատավարձ ստանում էին աղ։ Եվ դրա պատճառով աղի համար կռիվները շատ շատ էին։

Հետո մեզ ցույց տվեցին ավելի ուշ ժամանակվա փողեր և հասանք խորհրդային միության ռուբլիներին։ Մենք տեսանք թղթադրամ 1 000 000 000(միլիարդ) ռուբլի և մեզ ասացին, որ երբ որ այդ թղթադրամը հայտնվեց, այդ փողով կարելի էր մի կտոր հաց առնել, քանի որ բոլորը այդ փոը ունեին։

Եվ վերջապես մենք հասանք մեր այժմյան դրամներին։ Մեզ պատմեցին և ցույց տվեցին ինչպես հասկանալ իսկական է այն թե ոչ, ինչ տեսակներ ունեն հայկական դրմաները և ինչպես են պատրաստում։ Նաև մեզ ցույց տվեցին թե ինչպիսին է թղթադրամը ուլտրամանուշակագույն լույսի տակ։ Վերջում մենք կարճ տեսանյութ նայեցինք, թե ինչպես են թղթադրամները պատրաստում։

Մեզ նվիրեցին տետր, գրիչ, շոկոլադ և էջանշան՝ գնացինք դպրոց և հետո տուն։

Եվ այդպիսով էլ ավարտվեց մեր օրը

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.