Մայիս ամսվա ամփոփում — Կենսաբանություն 7

Մայիս ամսվա ամփոփում — Կենսաբանություն 7 1․Ներկայացնել Երկկենցաղների արտաքին կառուցվածքը և տարածվածությունըԵրկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում տեղաշարժվելու, Երկրի ձգողությունը հաղթահարելու և հավասարակշռությունը պահպանելու համար … Continue reading Մայիս ամսվա ամփոփում — Կենսաբանություն 7

Թռչուններ — Կենսաբանություն 7

Թռչունները համարվում են առաջին տաքարյուն, ցամաքային և ողնաշարավոր օրգանիզմները, որոնք հարմարվել են թռիչքին: Օրգանիզմները, որոնք ունեն մարմնի կայուն, միջավայրի ջերմությունից անկախ մարմնի ջերմաստիճան, կոչվում են տաքարյուններ: Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից: Օդային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու … Continue reading Թռչուններ — Կենսաբանություն 7

Երկկենցաղների դաս — Կենսաբանություն 7

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Ողնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենա-սակավաթիվ օրգանիզմներն են։ Երկկենցաղները ունեն մոտ 4,7 հազար տեսակ: Այս դասը ունի 3 հիմնական կարգ՝ Անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր: Պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ: Անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ: Երկկենցաղները մանր գիշատիչներ են, որոնք ոչնչացնում են բույսերի վնասատու միջատներին: Երկկենցաղների մեծ մասը որս անելով գիշերը կամ մթնշաղին՝ ոչնչացնում է ցերեկային թռչունների համար անմատչելի վնասատուներին: Մեկ դոդոշն օրական … Continue reading Երկկենցաղների դաս — Կենսաբանություն 7

Լեգենդներ միջատների մասին — Կենսաբանություն 7

Լրացուցիչ աշխատանք՝ Գտնել լեգենդներ միջատների մասին, պատրաստել ուսումնական նյութեր Լեգենդ 1-ին Միջատների մեջ կա մի թիթեռի տեսակ, որն ռուսերենով անվանում են «бражник мёртвая голова»: Այդ թիթեռի տեսակին այդպես են անվանում, քանի որ նրա մեջքին կար մարդու գանգի նման հետք։ Այն համարվում էր փորձանքներ, մահ, պատերազմներ և համաճարակներ բերողը։ Լեգենդ 2-րդ Մի թագավոր շատ սիրուն աղջիկ … Continue reading Լեգենդներ միջատների մասին — Կենսաբանություն 7

Միջատներ — Կենսաբանություն 7

Միջատները կազմում են կենդանիների թագավորության ամենամեծ դասը: Նրանց տեսակների թիվն առնվազն 1,5 միլիոն է: Միջատները տարածված են ամենուրեք: Նրանց կարելի է հանդիպել օդում, ջրում, ցամաքում, կենդանի օրգանիզմներում և այլ տեղեր: Բազմազանությամբ միջատները գրավում են առաջին տեղը կենդանիների թագավորությունում:  Միջատները հանդիսանում են իսկական ցամաքային կենդանիներ, որոնք հարմարվելով գոյության պայմաններին՝ կարողացան «նվաճել» երկրագունդի ցամաքը: Նրանք կարողացել են` 1) Հաղթահարել երկրի ձգողությունը և պահպանել հավասարակշռություն: Միջատների 5 հատվածներից կազմավորված 3 զույգ հոդավոր ոտքերը լուծում են այդ խնդիրը: 2) Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. միջատների … Continue reading Միջատներ — Կենսաբանություն 7

Փափկամարմիններ — Կենսաբանություն 7

Փափկամարմինները շատ տարածված կենդանիներ են և ունեն մոտ 130000 տեսակ։ Նրանք բազմազանությամբ գրավում են երկրորդ տեղը կենդանիների թագավորությունում: Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմնով կենդանիներ են: Նրանց մարմինը սահմանափակված է մաշկային ծալքով՝ թիկնոցով, որը մարմնի պատի հետ առաջացնում է թիկնոցային խոռոչ։ Թիկնոցը մարմնի մակերեսին առաջացնում է արտաքին կմախքի դեր կատարող խեցի։ Խեցին պաշտպանում է թշնամիներից և տարբեր վնասվածքներից։ Խեցին … Continue reading Փափկամարմիններ — Կենսաբանություն 7

Ապրիլ ամսվա ամփոփում — Կենսաբանություն 7

1,Ներկայացնել ձկների ընդհանուր բնութագիրը և տարածվածությունը։Ձկները ջրում ապրող վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Նրանք հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են դառնալ օվկիանոսի ամենատարածված կենդանիները: Նրանք ապրում են գետերում, լճերում, ջրամբարներում, ծովերում, օվկիանոսներում և այլ ջրային տեղեր։ 2,Ոսկրային և կռճիկային ձկներԿռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: … Continue reading Ապրիլ ամսվա ամփոփում — Կենսաբանություն 7

Ձկների արտաքին կառուցվածքը — Կենսաբանություն

Ձկների արտաքին կառուցվածքը Ձկները ջրում ապրող վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Նրանք հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են դառնալ օվկիանոսի ամենատարածված կենդանիները: Ձկները ունեն 20 հազարից ավել տեսակ։ Գրեթե 400 միլիոն տարի առաջ օվկիանոսներում իշխում էին հսկա ձկները։ Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով … Continue reading Ձկների արտաքին կառուցվածքը — Կենսաբանություն

Մարտ ամսվա ամփոփում — Կենսաբանություն 7

1,Ներկայացնել հիդրա արտաքին և ներքին կառուցվածքը։ Աղեխորշավորները(հիդրաները) հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում: Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ: Այդ բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով: Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով: Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ: Նրանց … Continue reading Մարտ ամսվա ամփոփում — Կենսաբանություն 7