Ճամբարային անհատական նախագիծ — Ամառային ճամբար 2023

Նախագծի տևողությունը՝ մայիսի 29-ից հունիսի 9-ը: Նախագծի նպատակը՝ հայրենագիտական, հետազոտական, ուսուցողական՝ հետազոտել, ուսումնասիրել, ճանաչել մեր ազգային և հոգևոր արժեքները, մեր բնակավայրերը, իմանալ նրանց անունների ծագումը, ստուգաբանությունը, պատմությունը, ավանդություններն ու զրույցները: Նախագծի մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք սովորող-ճամբարականներ: Նախագծի նկարագրությունը: Սովորողները Հայաստանի աշխարհագրական տարբեր վայրերի, բնակավայրերի, վանքերի, եկեղեցիների իրենց ընտրությամբ համացանցից և այլ աղբյուրներից գտնում են անունների ստուգաբանությունը, ստեղծման պատմությունը, դրանց … Continue reading Ճամբարային անհատական նախագիծ — Ամառային ճամբար 2023

Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր … Continue reading Հանս Քրիստիան Անդերսեն | Ծեր կաղնու վերջին երազը

Կրակի  առասպելը: Վլադիմիր Հուլպաչ

Արևի  ճառագայթները  տարածվել  էին  ողջ  հնդկական  երկրի  վրա,  բայց  չէին  հասնում  Խոր  Հովտին։  Այնտեղ  խստաշունչ  ձմեռն  էր  իշխում,  և  բոլոր  կենդանիները,  բացառությամբ  թավամազ  արջի,  Արևի  գթությունն  էին  աղերսում։ Մի  գիշեր  սոսկալի  փոթորիկ  սկսվեց․  այնպիսի  փոթորիկ,  որ  ծառեր  էր  ջարդում  և  արմատախիլ  անում,  ժայռեր  էր  փշրում  և  իր  ճանապարհին  ավերում  ամեն  ինչ։  Սակայն  մի  փոքրիկ  կղզյակի  … Continue reading Կրակի  առասպելը: Վլադիմիր Հուլպաչ

Վահան Թոթովենց — Մայրս

Հատված «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակից Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն … Continue reading Վահան Թոթովենց — Մայրս

Փաստեր Իջևանի մասին

Անվանումը Ներկայիս Իջևանի տարածքում նախկինում իջևանատներ են եղել: Պարսկական տիրապետության շրջանում այն կոչվել է Իստիբուլաղ, ինչը Պարսկերենից թարգմանաբար նշանակում է «տաք աղբյուր»: Արդեն 1780թ.-ին այստեղ հիմնադրվել է Քարվանսարա գյուղը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո վերանվանվել է Իջևան: Բնությունը Իջևանը գրավիչ էր իր բնաշխարհով. քաղաքը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները։ Օդն ու կանաչը … Continue reading Փաստեր Իջևանի մասին

Եռօրյա ճամփորդություն դեպի Տավուշ — 12-14․05․02023

Նախագծի ժամկետը՝ մայիսի 4-15-ըՃամփորդության ժամկետը՝ մայիսի 12-14-ըՆպատակը՝ ուսումնական, հայրենագիտական, աշխարհագիտական քայլարշավներ, ճանաչենք մեր գետերը՝ Աղստև, Գետիկ, արգելոցները՝ Կենուտի արգելոց, Իջևանի դենդրոպարկ:Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներՊատասխանատուներ՝ Կարինե Պետրոսյան, Անահիտ Մելքոնյան:Խորհրդատվությունը՝ Էմանուել Ագջոյանի: ԵրթուղիԵրևան-Սևան-Դիլիջան-Իջևան Վերադարձը` Իջևան-Աղավնավանք-Գոշավանք-Դիլիջան—Սևան-ԵրևանԵղանակը՝ Հայրենագիտական կանգառները:ԴիլիջանՋուխտակ վանքԻջևանի դենդրոպարկԱղստևի ափԱղստևի և Գետիկի միախառնման վայրԾռվիզի վանք,ՄակարավանքԳոշավանքԿենուտի արգելոցԱղավնավանք,Սևանա լիճ Գիշերակացը` Իջևանի Մոշ հյուրատանը: Առաջին օր, մայիսի 12Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 9:00Կանգառ Սևանի ափինՆախաճաշ Ջուխտակ … Continue reading Եռօրյա ճամփորդություն դեպի Տավուշ — 12-14․05․02023

2023 Ապրիլ ամսվա ամփոփում — Հայոց լեզու, Գրականություն

Հայոց լեզու 7 Սա իմ Ապրիլ ամսվա Հայոց լեզու առարկայի բոլոր աշխատանքներն են։ Ես կատարել եմ բոլոր աշխատանքները, իսկ երբ որ բացակայել եմ կատարել եմ տանը։ Ես ունեմ բազում տեքստային և դասագրքի աշխատանքներ, և նաև գործնական աշխատանքներ։ Գրականություն 7 Սա իմ Ապրիլ ամսվա Գրականություն առարկայի բոլոր աշխատանքներն են։ Ես կատարել եմ բոլոր աշխատանքները և բոլոր նախագծերը։ … Continue reading 2023 Ապրիլ ամսվա ամփոփում — Հայոց լեզու, Գրականություն

Վահան Թոթովենց — Ներման աղոթքը

Քրիստոնյա մայրս Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։ Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։ — Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան … Continue reading Վահան Թոթովենց — Ներման աղոթքը