Վիտամիններ — Կենսաբանություն 8

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում: Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ): Գերվիտամինոզի  դեպքում խիստ արագանում են նյութափոխանակության գործընթացները … Continue reading Վիտամիններ — Կենսաբանություն 8

Ամփոփիչ Աշխատանք — Կենսաբանություն 8 — 18.04.2024

1.Նկարագրել շնչառական համակարգի կառուցվածքը, նշել օդատար ուղիները և գազափոխանակության օրգանները։ Շնչառական համակարգը կազմված է թոքերից, քթի խոռոչից, քթմպանից, կոկորդից, շնչափողից և բրոնխներից։ Սկզբում գալիս է քթի խոռոչը, այն գնում է մինչև քթմպան, նրանրից գնում կոկորդ, կոկորդից շնչափող և նրանից էլ բրոխներ։ 2.Նկարագել սիրտ անոթային համակարգը, սրտի կառուցվածքը, մեծ և փոքր շրջանառությունը։ Սիրտը կազմված է աջ … Continue reading Ամփոփիչ Աշխատանք — Կենսաբանություն 8 — 18.04.2024

Սնման հիգիենան — Կենսաբանություն 8

Սննդի սննդամթերքի հիգիենան դա հիգիենայի բաժին է, որը ուսումնասիրում է սննդամթերքների բաղադրությունը, սննդային ու կենսաբանական արժեքը, և նաև ստեղծման սկզբունքները։ Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներ Սննդի հիգիենայի հիմնական խնդիրներն են՝ մարդկանց ռացիոնալ սննդի հիմունքների մշակումը, ելնելով սննդանյութերի և այլ բաների նկատմամբ օրգանիզմի պահանջից, տարիքից, սեռից, աշխատանքի բնույթից, բնակլիմայական պայմաններից և այլն։ Դրա հիման վրա բնակչության տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար … Continue reading Սնման հիգիենան — Կենսաբանություն 8

Մարսողության Համակարգ, Կառուցվածքը — Կենսաբանություն 8

Մարսողության նշանակությունը Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ … Continue reading Մարսողության Համակարգ, Կառուցվածքը — Կենսաբանություն 8

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը — Կենսաբանություն 8

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական … Continue reading Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը — Կենսաբանություն 8

Շնչառական համակարգ — Կենսաբանություն 8

Շնչառության նշանակությունը: Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով: Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը: Արդեն գիտեք, որ բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է … Continue reading Շնչառական համակարգ — Կենսաբանություն 8

Արյան զարկերակային ճնշում և անոթազարկ — Կենսաբանություն 8

Արյան ճնշում Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ զարկերակներում բարձրանում է արյան ճնշումը: Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է աորտայում, իսկ ամենափոքրը՝ խոշոր երակներում: Արյան ճնշման մեծությունը կախված է երկու կարևոր գործոններից, որոնցից մեկը սրտի փորոքների կծկման ուժն է, մյուսը` անոթների առաձգականությունը (պատերի ելակետային վիճակին վերադառնալու ունակությունը): Արյան ամենամեծ ճնշումը դիտվում է փորոքների կծկման ժամանակ, որն անվանում են առավելագույն ճնշում: Նվազագույն ճնշումը դիտվում է սրտամկանի թուլացման … Continue reading Արյան զարկերակային ճնշում և անոթազարկ — Կենսաբանություն 8

Սրտամկանի Ինֆարկտ — Կենսաբանություն 8

Նկարագրություն Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։ Պատճառներ Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում … Continue reading Սրտամկանի Ինֆարկտ — Կենսաբանություն 8

Սրտի կառուցվածք — Կենսաբանություն 8

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ: Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ: Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սիրտը բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: … Continue reading Սրտի կառուցվածք — Կենսաբանություն 8