Կոռուպցիա — Հասարակագիտություն 8

Կոռուպցիա (corruptio) լատիներեն բառը նշանակում է խեղում, այլասերում, փչացում, քայքայում, կաշառում: Կոռուպցիան հանցագործություն է, որով պետական կառավարման գործառույթներով օժտված պաշտոնատար անձը պաշտոնական դիրքը, իրավունքներն ու հնարավորություններն օգտագործում է շահադիտական նպատակներով` առաջնորդվելով անձնական կամ խմբային շահերով: Դա հասարակական իշխանության չարաշահումն է, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերին և ի վերջո կազմալուծում իշխանությունը: Կոռուպցիան գալիս է … Continue reading Կոռուպցիա — Հասարակագիտություն 8

Առաջնորդություն — Հասարակագիտություն 8

Ժողովրդավարական հասարակությունում առաջնորդությունը հասարակական ազդեցության գործընթաց է, որում անհատը կարողանում է համոզել կամ ազդել խմբին` որևէ համատեղ նպատակի հասնելու կամ հասարակական հիմնախնդիր լուծելու համար: Այդ գործընթացն իրականացվում է հանրային առաջնորդների կողմից, ովքեր իրենց գիտելիքների ու կարողությունների կիրառման և մարդկանց կամավոր մասնակցության միջոցով ձգտում են հասնելու ցանկալի արդյունքի: Դիտարկենք առաջնորդությունն օրինակով: Պատկերացրեք, որ ուսուցիչն իր առջև … Continue reading Առաջնորդություն — Հասարակագիտություն 8

Ինչ է իշխանությունը — Հասարակագիտություն 8

Իշխանություն և հեղինակություն Հաճախ ենք լսում՝ նա մեծ իշխանություն ունի, կամ՝ դուք այդպիսի իշխանություն չունեք: Ի՞նչ է նշանակում իշխանություն ունենալը: Ի՞նչ կերպար է մեր մտքում առաջանում, երբ լսում ենք իշխանություն բառը: Դա առաջին հերթին կարող է որևէ մեկի (ծնողի, ուսուցչի, մարզչի և այլն) կերպար լինել: Հնարավոր են նաև այլ պատկերներ, ասենք` տնօրինությունը, քաղաքապետարանը կամ գյուղապետարանը … Continue reading Ինչ է իշխանությունը — Հասարակագիտություն 8

Պատասխանատվություն և հանդուրժողականություն — Հասարակագիտություն 8

Ի՞նչ նկատի ունեք, երբ ինչ–որ մեկի մասին ասում եք՝ պատասխանատու մարդ է: Թվարկե՛ք, թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։ Պատասխանատվությունը վստահելի և արժանահավատ լինելու դրսևորումներից է: Այն մարդուն կապում է իր պարտականությունների հետ: Պատասխանատվության զգացում ունենալ նշանակում է հոգալ այլ մարդկանց ու շրջակա միջավայրի մասին: Նաև նշանակում է լինել խիզախ, քաջ և ունենալ … Continue reading Պատասխանատվություն և հանդուրժողականություն — Հասարակագիտություն 8

Հավասարություն — Հասարակագիտություն 8

«Հավասարություն» հասկացությունը Մարդկային հասարակության մեջ, ինչպես և բնության մեջ ընդհանրապես, բացարձակ հավասարություն գոյություն չունի: Անգամ զույգ եղբայրները տարբերվում են իրարից: Առավել ևս նման չեն տարբեր ընտանիքներում, վայրերում և հասարակական միջավայրում ծնված ու մեծացած մարդիկ: Նրանք առաջին հերթին տարբերվում են իրենց արտաքին և մարմնական տվյալներով: Մարդիկ ի բնե տարբերվում են ֆիզիկական, մտավոր, հոգևոր տասնյակ հատկանիշներով: Հետևաբար, … Continue reading Հավասարություն — Հասարակագիտություն 8

Արդարություն — Հասարակագիտություն 8

Ինչ է արդարությունը Առօրյա կյանքում շատերն են ասում, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան արդար է կամ անարդար: Ամեն օր շփվում ենք արդարության խնդրի հետ տանը, դպրոցում կամ շրջապատում: Իսկ ինչպե՞ս կարող ենք որոշել՝ որն է արդար, իսկ որը` անարդար: Որոշ իրավիճակներում շատ հեշտ է գտնել արդարացի լուծումներ, մինչդեռ կան իրավիճակներ, երբ շատ դժվար է … Continue reading Արդարություն — Հասարակագիտություն 8

Ազատություն — Հասրակագիտություն 8

Հավանաբար չկա աշխարհում մեկը, որ հաճույքով չարտասանի ազատություն բառը:Ինչ է ազատությունը: Փորձենք միասին գտնել այս դժվար հարցի պատասխանը: Իսկ գուցե ամենևին էլ դժվար չէ: Դա պարզ կլինի ձեր պատասխաններից: Պարտադիր չէ, որ դրանք խիստ պահանջներով կազմված սահմանումներ լինեն: Կարևորը, որ միտքը հասկանալի լինի: Օրինակ՝ ազատությունն այն է, երբ ինձ ոչ ոք չի հարկադրում անել այն, … Continue reading Ազատություն — Հասրակագիտություն 8

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք — Հասարակագիտություն 8

Ինչ եք հասկանում՝ արժեք ասելով։ Ի՞նչ եք կարծում, մարդն ինքնին արժե՞ք է: Դուք բոլորդ նույն տարիքի, նույն սերնդի, նույն ժամանակաշրջանի մարդիկ եք, և թվում է՝ ձեր հայացքները պետք է մոտ լինեն իրար: Որպես կանոն՝ դա այդպես էլ լինում է, սակայն չի բացառվում, որ լինեն նաև այնպիսին, որ ունենան իրարից խիստ տարբեր տեսակետներ: Օրինակ՝ մեկն ասում … Continue reading Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք — Հասարակագիտություն 8

Ընտանիք, ազգ, մշակույթ — Հասարակագիտություն 8

Ընտանիք Մանկությունից սկսած՝ մենք ընտանեկան «փոքրիկ թագավորության» բնակիչներն ենք: Եթե մեզ հնարավուրություն տրվեր սահմանելու օրենքներ, ի՞նչ պահանջներ կդնեինք ընտանիքի անդամների` ծնողների ու զավակների առջև: Կլինեին արդյոք պատիժներ: Եթե ոչ, ապա ինչպես պետք է ընտանիքի յուրաքանչյուր անդամգիտակցեր իր սխալը և հատուցեր դրա համար։ Փորձենք միասին գտնել այս դժվար հարցի պատասխանը: Ընտանիք հասկացության վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ, բնութագրումներ … Continue reading Ընտանիք, ազգ, մշակույթ — Հասարակագիտություն 8