Հայրենագիտության հաշվետվություն Սեպտեմբերից մինչև հիմա

Այս տարի մենք շատ բան իմացանք մեր Հայրենագիտության ուսուցչուհուց՝ ամրոցների մասին իմացանք, ջրամբարների, Սարդարապատի, Գյումրիի և այլ հետաքրքիր վայրերի մասին։ Մենք շատ ենք նրա հետ ճամփորդում տարբեր, հետաքրքիր վայրեր։ Այս վերջրերս մենք նրա հետ գնացինք Գյումրի։ Նաև մենք նրա հետ գնացել ենք Արատես, Դշատադեմի ամրոց, Տափի բերդ, Ազատի ջրամբար, Հրեշտակների ձոր, Ֆիոլետովո գյուղ և այլ … Continue reading Հայրենագիտության հաշվետվություն Սեպտեմբերից մինչև հիմա

Ճամփորդություն դեպի Տափի բերդ, Հրեշտակների ձոր և Ազատի ջրամբար

Երեկ մենք գնացել էինք Տափի բերդ, Հրեշտակների ձոր և Ազատի ջրամբար։ Այսօր ես ձեզ կպատմեմ այդ ճամփորդության մասին։ Առաջինը մենք գնացինք Ազատի ջրամբար, հետո բարձացանք մի փոքրիկ բլրակի վրա և նախաճաշեցինք։ Այնտեղ նաև տեսանք ուրիշ ճափորդների։ Դրանից հետո գնացինք աղբ հավաքելու։ Այնտեղ ամենաշատը հավաքեցինք ես և իմ դասարանի Հասմիկը։ Հետո մենք գնացինք Հրեշտակների ձոր։ Մեզ … Continue reading Ճամփորդություն դեպի Տափի բերդ, Հրեշտակների ձոր և Ազատի ջրամբար

Ջրամբար

Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը: Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Ազատի ջրամբարը ջրամբար է Հայաստանի Արարատի մարզում, Լանջազատ գյուղի մոտ։ Ազատի ջրամբարը հիմնադրվել է 1976 թվականին։ Ջրամբարի մակերեսը 2,85 կմ2 է, … Continue reading Ջրամբար

Ճամփորդություն դեպի Ֆիոլետովո գյուղ

Երեկ մենք գնացել էինք Ֆիոլետովո գյուղ և այսօր ես ձեզ կպատմեմ այդ ճամփորդության մասին։ Իրականում մենք մի քանի կանգառ արեցինք և դրանցից առաջինը եղավ ծովինարի ջրամբարը։ Ընկեր Սոնան (ճամփորդության համակարգողներից մեկը) մեզ պատմեց մի հատաքրքիր բան՝ Ծովինարը հեթանոս աստվածներից մեկն էր, իսկ Սասնա ծռերում Ծովինարը Սանասարի և Բաղդասարի մայրն էր, ստացվում է, որ Սասնա ծռերը … Continue reading Ճամփորդություն դեպի Ֆիոլետովո գյուղ

Լոռու մարզ և Ֆիոլետովո գյուղ

1. Գտնել, ուսումնասիրել, մշակել, սովորել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռու մարզի մասին, ընդհանուր բնութագիրը, քաղաքները, գյուղերը, տարածքը, գետերը, բարձունքները՝ սար, բլուր, լեռ, գրել հարևան մարզերը և սահմանակից պետությունները: Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Մարզի մարզկենտրոնը Վանաձորն է։ Լոռու մարզը ունի 8 քաղաք և 122 գյուղ։ Մարզի մարզպետը Արամ Խաչատրյանն է։ Լոռու հարևան մարզերն են՝ … Continue reading Լոռու մարզ և Ֆիոլետովո գյուղ

Ճամփորդություն դեպի Դվին Վերին Դվին և Խոր Վիրապ

Երեկ մենք գնացել էին ճամփորդության դեպի Դվին Վերին, Դվին և Խոր Վիրապ և այսօր կպատմեմ այդ ճամփորդության մասին։ Սկզբում մենք գնացինք մի ասորական եկեղեցի, որի անունն էր <<Առաքյալ Մար Թումայի Եկեղեցի>>։ Այնտեղ մենք մասնակցեցինք իսկական ասորական պատարագի։ Եկեղեցու մեջ կար շատ հետաքրքիր ջահ և վարագույրներ հետաքրքիր խաչերով։ Ամենահետաքրքիրը այն էր, որ նրանք չեն օգտագործում սրբապատկերներ։ … Continue reading Ճամփորդություն դեպի Դվին Վերին Դվին և Խոր Վիրապ

Գյումրի քաղաք և Արփի լիճ

Գյումրի քաղաքը գտնվում է Շիրակի մարզում: Գյումրի քաղաքը Շիրակի մարզկենտրոնն է: Քաղաքի քաղաքապետը Սամվել Բալասանյանն է: Քաղաքը հիմնադրվել է 1837 թվականին: Քաղաքի մակերեսը 36.26 կմ² է: Նաև Գյումրին համարվում է Հայաստանի հայրաքաղաք: Գյումրին ունի այլ անվանումներ՝ Ի սկզբանե  — ԿումայրիՄինչև 1840 — ԳյումրիՄինչև 1924 — ԱլեքսանդրապոլՄինչև 1990 — ԼենինականՄինչև 1992 — Կումայրի: Բնակչության 94,8%-ը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, քրդեր, հույներ։ 1977 թ. ժողտնտեսության տարբեր բնագավառներում զբաղված էր շուրջ … Continue reading Գյումրի քաղաք և Արփի լիճ