Ամառային ճամբար 2023 — 30,05,2023

Այսօր մեր Ամառային ճամբարի երկրորդ օրն էր։ Այսօր շատ հետաքրքիր անցկացրեցինք մեր օրը։

Առաջին դասին մենք շատ հետաքրքիր առաջադրանքներ կատարեցին։ Առաջադրանքի իմաստն այն էր, որ պետք էր գծել պատկերը ձեռքը թղթից չպոկելով, և պատկերի մի մասի վրա միայն մի անգամ գնալով։ Մենք լուծում էինք այս առաջադրանքները։

Երկրորդ դասին մեզ մոտ եկավ Կարինե Պետրոսյանը և մենք սկսեցինք կարդալ առասպելներ վանքերի մասին։ Տես նյութը այստեղ:

Երրորդ դասին մենք գնացինք մարմնակրթության։ Ես իմ մարմնակրթությունը ընտրել եմ թենիս։ Ես իմ ընկերների հետ շատ լավ խաղացի և հետո մենք գնացինք հաջորդ դասի։

Հաջորդ 2 դասերին(և նաև մեծ ընդմիջմանը) ջոկատի մեծ մասը թելերից բրասլետներ էր պատրաստում, իսկ ովքեր չէին պատրաստում՝ հանրահաշվից խնդիրներ էին լուծում։

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.