«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն.In the Stream of Consciousness

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում ես կմեկնաբանեմ In the Stream of Consciousness կամ Գիտակցության հոսքում տեսաֆիլմը

Տեսաֆիլմը ներկայացնում է մարդու գործունեության հետևանքով երկրագնդի փոփոխությունները։

Տեսաֆիլմը նկարահանված է հատուկ ոճով․ զանազան կադրեր հաջորդում են իրար։

Մի կադրում երևում է ինչպես են մարդիկ պայքարում գլոբալ տաքացման դեմ, մյուսում ինչպես են աղտոտում բնությունը, հաջորդում ինչպես են օգտագործում քամին, ջուրը, արևը էներգիա ստանալու համար, զուգահեռաբար երևում են բնության բոլոր աղետները։

Իմ կարծիքով ֆիլմը ստիպում է մտածել մարդու զարգացման և բնության աղտոտման միջև։ Կադրերի անընդհատ փոխվելը ավելի է արտահայտում մարդու և բնության կապը։

2 thoughts on “«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն.In the Stream of Consciousness

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.