Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին, մահացել օգոստոսի 12-ին, 1996թ․ 87 տարեկանում։ Վիկտոր Համբարձումյանը հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Համբարձումյանի աշխատանքները կապված են աստղերի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության, մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի հետ։ Նա Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր է և համարվել է Սոցիալիստական աշխատանքի և Հայաստանի ազգային հերոս։ Ունի Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ և արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։

Նրա հայրը եղել է Համազասպ Համբարձումյանը, որը եղել է իրավաբան, գրականագետ։ Հայտնի թարգմանություններից է Հոմերոսի «Իլիականը»։ Նրա մայրը՝ Հռիփսիմեն, Ցխինվալիի քահանա Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր։ Նրա Քույրը՝ Գոհար Համբարձումյանը, մաթեմատիկոս էր, ֆիզմաթ գիտությունների դոցենտ։ Վիկտոր Համբարձումյանի եղբայրը՝ Լևոնը, նրանից փոքր էր երկու տարով, աշխատել է Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում։

Բյուրականի աստղադիտարան

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը։ Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը։

Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարատ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը։

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.