Ես իմ 5 տարիները ապրել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հետ։ Իմ ամենասիրած ստեղծագործությունը <<Շունն ու Կատուն>> էր։
Ինձ սկզբում շատ հետաքրքիր էր, թե ով էր հեղինակը այդ հրաշալի հեքիաթների, բայց ավելի շատ հետաքրքիր էր լսել այդ հեքիաթները։ Երբ ես գնացի դպրոց և առաջադրանք էր կարդալ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկը, ես կարդացի և մտածեցի, որ այն նույն հրաշալի հեքիաթների հեղինակն է գրել դա։ Հաջորդ օրը իմացա, որ դա հենց այդ նույն հրաշալի հեքիաթների հեղինակն էր։ Ես հասկացա, որ Հովհաննես Թումանյանը ինձ ուրախացնում էր դեռ այն ժամանակ, երբ որ ես փոքր էի։
One thought on “Ինչպես ես իմացա Հովհաննես Թումանյանի մասին։”